ԿարևորՀասարակություն

Մասնագիտական գնատահական` ՎՊ-ից, քաղաքական ու իրավական գնահատական՝ ԱԺ ամբիոնից

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Մասնագիտական գնատահական ՎՊ-ից, քաղաքական ու իրավական գնահատական՝  ԱԺ ամբիոնից: Գործադիր մարմնի ղեկավարի հանձանարարությամբ փոփոխություններ ու լրացումներ են կատարվել ՀՀ ԱԺ կանոնակարգ և ՎՊ մասին օրենքներում: Կառավարությունն այսօր ընդունել է  նաև ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած նախագիծը, որով Բարգատյանը կառավարության առաջարկել է երաշխավորել նաև իրավաբանական անձանց ավանդները: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ մինչ ԱԺ ներկայացնելը նախագիծը պետք է լայն քննարկման դրվի, քանի որ «մեր հասարակությունը պարտադիր վճարների նկատմամբ ունի դիրքորոշում, այն է` առանց բոլոր մասնակիցների քննարկման, ում  վերաբերելու է այդ պարտադիր վճարը, նման նորմ ընդունել չի կարելի»:  էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի կանխատեսմամբ, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն ու ռուբլու արժեզրկումը  բացասական կանդրադառնան Հայաստանի տնտեսության վրա: 

Ոչ թե քաղաքական, այլ մասնագիտական գնահատական, այսուհետ Վերահսկիչ պալատը միայն մասնագիտական գնահատականներ է հնչեցնելու: Սա կառավարության նախաձեռնությունն է: Աշխարհի և ոչ մի երկրում Վերահսկիչ պալատը քաղաքական գնահատականներ չի հնչեցնում, համաշխարհային փորձն է մատնանշում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: «Եթե Վերահսկիչ պալատը իրավական կամ քաղաքական գնահատական է տալիս և դրանից հետո հետևանք չի լինում, ապա ՎՊ-ն շատ վատ վիճակում է հայտնվում»,- ասում է նախարարը և հավելում՝ իրականում Վերահսկիչ պալատը կկատարի իր գլխավոր առաքելությունը՝ մասնագիտորեն վեր կհանի իր կողմից արձանագրված բոլոր փաստերը: Իսկ փաստերի վերաբերյալ քաղաքական ու իրավական գնահատական կհնչեցնեն հանրապետության նախագան ու Ազգային Ժողովը:

«Ավելի մեծ հրապարակայնություն պետք է լինի, պետք է հնարավորություն տալ նաև լսել այն կողմին, որոնք այս պարագայում հանդիսացել են վերահսկողության օբյեկտ, մասնավորապես ՏԻՄ և պետական մարմիններին, հակառակ պարագայում ստացվում է այսպես ասենք խաղ մեկ դարպասին և ընդամենը երկու արտահերթ զեկույց, որը կարող է կառավարությունն ունենալ, դրանք շատ քիչ են ամբողջական պատկեր ստանալու համար»:

Հիշեցնենք, որ նախորդ տարի 2013 թվականին ՀՀ Աժ-ում ներկայացնելով ՎՊ-ի կողմից պետական մարմիններում տարբեր խախտումների վերաբերյալ բացահայտումները` ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հանդես էր եկել տարբեր գնահատակններով և հայտարարություններով: Այդ առնչությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել էր. «Վերահսկիչ պալատն իրավունք չունի հանդես գալու քաղաքական հայտարարություններով: Վերահսկիչ պալատը պարտավոր է ներկայացնել միայն ու միայն մասնագիտական եզրակացություններ, իսկ քաղաքական գնահատականներ տալը ԱԺ-ի եւ գործադիր իշխանության ֆունկցիաներն են»:

Միաժամանակ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2013 թվականի հունիսի 29-ի` բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման վերաբերյալ քննարկմանը դիմելով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին` ասել էր. «Պրոֆեսիոնալ մարմինը, գրավոր թե բանավոր խոսքով հանդես գալու ժամանակ, պետք է, պարտավոր է հրամցնել միայն փաստ, եղելություն կամ վերլուծություն ու, բնականաբար, ուսումնասիրությունների չափելի ու համադրելի արդյունքներ: Ճիշտ այնպես, ինչպես աշխատում է մեր Ազգային վիճակագրական ծառայությունը: Ես չեմ պատկերացնում, որ որեւէ մեկը կարողանա Ստեփան Մնացականյանին հունից հանել կամ ստիպել, որպեսզի նա բացատրի իր հրապարակած որեւէ թվի պատճառները կամ հետեւանքները»,- նշել էր ՀՀ նախագահը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը տեղկացրեց, որ օրենսդրական նախաձեռնություն իրականացվել է հանրապետության վարչապետի հանձնարարականով , թե կոնկրետ ինչով էր պայմանավորված օրսենդրական փոփոխությունը, արդարադատության նախարարը թողեց լրագրողական դիտարկումներին. «Պայմանավորված էր նրանով, որ մենք այդ ոլորտում ունեինք խնդիրներ, այդ խնդիրները կարող ենք ասել սրվեցին հատկապես նախորդ տարի, որից եհտո հանձանարարություն եղավ աշխատելու այդ նախագծերի վար: Բխեցնելը ձեր լրագրողական գործն է, կարող եք ամեն ինչից էլ բխեցնել՝ իմ ելույթից, ՎՊ նախագահի ելույթից բխեցնել»:

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը չի կարծում, որ օրեսնդրական փոփոխությունները Վերհասկիչ Պալատի աղմկոտ բացահայտումներին էին վերաբերում.«Ուսումնասիրությունները պետք է հրապարակվեն անկախ ամեն ինչից»:

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը ևս կարծում է, որ պորֆեսիոնալ գնահատկակններ պետք է լինեն: Կառավարության՝ այսօր հաստատած ևս մեկ նախագծի մասին, ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հանդես էր եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով կառավարությանն առաջարկել էր «Ֆի­զի­կական անձանց բան­կա­յին ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հա­յաս­տանի Հանրա­պետության օրենքում լրացումներ կատարել և գործող օրենքի դրույթները տա­­րածել նաև իրա­վա­բանական անձանց վրա:

Կառավարության եզրակացության մեջ նշված է, որ նախագծի ընդուն­ման դեպքում հարկ է նկատի ունենալ երկու կարևոր հանգամանք. իրավաբանական անձանց բանկային ավանդների պաշտպանվածության հետ զուգահեռ, իրավաբանական անձանց ավանդների՝ հատուցման ենթակա ավանդ­­նե­­րի կազ­մում ընդգրկումը կհանգեցնի բանկերի կողմից ավանդների հատու­ցումը երաշ­­խա­­վո­­րող հիմնադրամին կատարվող երաշխիքային վճարների ծավալների ավե­լաց­­մա­ն, ինչն ի վերջո լրա­ցուցիչ ֆինանսական վճարների պատճառ կհանդիսանա Հա­յաս­տանի Հանրապե­տու­­թյան իրավաբանական անձանց համար: Նախագիծը ԱԺ կներակայացվի սակայն, շահագրգիռ կողմերի կարծիքը լսելուց և քննարկելուց հետո միայն, Վարչապետ Տիգրան Սարգսյան.« Անհրաժեշտ է առաջին հերթին հարցը քննարկել բիզնեսի հետ, հետո որոշում ընդունել, քանի որ մեր հասարակությունը պարտադիր վճարների նկատմամբ ունի դիրքորոշում, այն է` առանց բոլոր մասնակիցների քննարկման, ում վերաբերելու է այդ պարտադիր վճարը, նման նորմ ընդունել չի կարելի: Դա նշանակում է, որ այդ ամբողջ փուլը մենք պետք է անցնենք, առևտրային բանկերի հետ պետք է քննարկենք, ձեռնարկությունների հետ պետք է քննարկենք, որից հետո միայն այս օրենսդրական փոփոխությունը ներկայացնենք ԱԺ, չնայած, որ նախագծում նշված փաստարկների հետ մենք համաձայն ենք»:

ՀՀ տնտեսության համար, մեղմ ասած, այնքան էլ լավ օրեր չեն սպասվում, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն ու ռուբլու արժեզրկումը բացասական կանդրադառնան Հայաստանի տնտեսության վրա, կանխատեսումը էկոնոմիկայի նախարար Վարհամ Ավանեսյանինն էր, ի դեպ: Նախարարը մի քանի խնդիր առանձնացրեց, նախ հնարավոր է արտահանման հետ կապված հարցեր առաջանան, Վահրամ Ավանեսյանը առանձնացրեց նաև տրանսֆերտների հարցը՝ արժեզրկված ռորբլու պայմաններում տրանսֆերտներն ավելի քիչ են լինելու:

Back to top button