ԿարևորՀասարակություն

Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի կենտրոնական գրադարանը

Ադրբեջանցիներն ավերել են բռնազավթված Հադրութ քաղաքի  կենտրոնական գրադարանը, «Արցախպրես»-ին տեղեկացրել է Հադրութի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն՝ Վարսիկ Ամիրջանյանը, որը ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութում է նկատել, որ շինությունը բացակայում է:

«Հադրութի կենտրոնական գրադարանի շենքը կառուցվել էր դեռևս 1932 թվականին: Ադրբեջանցիների հրապարակած տեսանյութից   երևում է, որ գրադարանի շենքից գրեթե ոչինչ չի մնացել»,- ասում է գրադարանի տնօրենը։ 

Նրա խոսքով՝ 2020 թվականի տվյալներով գրադարանի ֆոնդը կազմում էր մոտ` 39 հազար 720 կտոր գիրք։ Մոտ 750-800 ընթերցող ունեինք: Այս պահին գրքային ֆոնդից տեղեկություն չկա»,-նշել է Վ.Ամիրջանյանը՝ հավելելով, որ  դիմելու են  Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդին՝ ադրբեջանական մշակութային հերթական վանդալիզմի դրսևորումը միջազգային ատյաններում բարձրաձայնելու համար:

Back to top button