
«Անմահ գունդ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, վետերանների մասնակցությամբ՝ բազմամարդ երթ է անցկացվել դեպի Հաղթանակի զբոսայգու անմար կրակը:
Երթը մեկնարկել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցուն հարակից տարածքից։ Այնտեղից ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի Հաղթանակի զբոսայգի՝ դեպի Անմար կրակը։ Վետերաններին զբոսայգին են տարել «Պոբեդա» ավտոմեքենաներով։
Երթի մասնակիցները կրել են Հայաստանի և Ռուսաստանի դրոշները, իրենց հարազատների՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների լուսանկարները։
Ավելի վաղ «Անմահ գունդ արտասահմանում» պատմամշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն Էդմոն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Անմահ գնդի երթին ակնկալվում է 5000-ից 7000 հոգու մասնակցություն։




