
Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից մայիսի 6-18-ը մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների 7-10-րդ դասարանների աշակերտների միջև անց է կացվում մինի ֆուտբոլի առաջնություն՝ նվիրված Մայիսյան եռատոնին:


«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ առաջնությունն անց է կացվում մայրաքաղաքի համար 1 հիմնական դպրոցի մարզահրապարակում:


Գլխավոր մրցավար Գրիգոր Առաքելյանը տեղեկացրել է, որ մրցաշարը կազմակերպվում է շրջանաձև եղանակով Մրցանակային տեղեր գրաված թիմերը կպարգևատրվեն համապատասխան կարգի պատվոգրերով և դրամական պարգևներով, իսկ 1-ին հորիզոնականը զբաղեցնողը՝ նաև գավաթով:




