
Մայիսի 18-ին՝ հինգշաբթի՝ ժամը 18։00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ եւ թեմի երիտասարդական կառույցների նախաձեռնությամբ Երեւանի Թումանյանի այգում (Կիեւյան կամրջի հարակից այգում) տեղի կունենա մեծ միջոցառում՝ նվիրված Համբարձման տոնին։
Միջոցառման ընթացքում ելույթ կունենան ազգագրական երգի ու պարի խմբեր։ Երիտասարդ աղջիկները ծաղկեպսակներ կհյուսեն եւ կներկայացնեն վիճակահանության ժողովրդական ծեսը։
Մասնակիցները հնարավորություն կունենան նաեւ օգտվել կաթնապուրի հյուրասիրությունից։
Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց հոգեւոր խորհուրդ սիրով հրավիրում է բոլորին։




