ԿարևորՀասարակություն

Դիտարկվել են հանրապետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, համայնքապետերի ուղեկցությամբ դիտարկել է Իսահակյան-Գյումրի, Մ7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

Աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին։

Նախարարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, զրուցել շինարարների հետ՝ հորդորելով աշխատանքները կատարել սահմանված ժամկետներում։

Նախարար Սանոսյանի հաջորդ կանգառը Արթիկն էր, որտեղ դիտարկվել է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Շիրակի մարզպետի և Արթիկի համայնքապետի ուղեկցությամբ դիտարկվել է նաև Արթիկի կամրջի, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրով համայնքում մայթերի բարեկարգման աշխատանքները։

Կարդացեք նաև
Close
Back to top button