ԿարևորՄիջազգային

Հնդկական զբոսաշրջանավի խորտակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

Առնվազն 21 մարդ է ջրահեղձ եղել Հնդկաստանի հարավային Կերալա նահանգում երկհարկանի զբոսաշրջանավի շրջվելու հետևանքով, հայտնում է The Guardian թերթը՝ հղում անելով տեղի իշխանություններին:

Ոստիկանության ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ նավի վրա եղել է մոտ 40 մարդ, և որ նավը շրջվելու պատճառ է եղել գերծանրաբեռնվածությունը։ Փրկվածները տեղական լրատվամիջոցներին պատմել են, որ ուղևորներից շատերը փրկարարական բաճկոններ չեն կրել:

Ոստիկանության աշխատակիցը նշել է, որ զոհերի մեծ մասը երեխաներ են, երկրում այս պահին դպրոցական արձակուրդների շրջան է։

Նահանգի կառավարության պաշտոնյան լրագրողներին ասել է, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կավելանա, քանի որ նավը շրջվել է և խրվել ցեխի մեջ՝ ներսում արգելափակվածներին փրկելու համար, այն պետք է դուրս բերել, ինչը ժամանակ է պահանջել:

Back to top button