
Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալել է «Մեգերյան կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանին և ընկերության աշխատակիցներին։
Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ՝ հյուրերն շրջայց են կատարել թանգարանի ցուցասրահներում, որից հետո Պատմության թանգարանի և «Մեգերյան կարպետ» ընկերության միջև կնքվել է ոլորտային համագործակցության հուշագիր։

Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել փորձագիտական հանդիպումներ, հուշանվերների համատեղ պատրաստում, թանգարանային ցուցադրությունների կազմակերպում, գովազդային հոլովակների և արշավների իրականացում և մի շարք այլ ծրագրեր։




