ԿարևորՍպորտ

Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովը երկրորդ հաղթանակն է տարել Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը երկրորդ հաղթանակն է տարել Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում։

ԱԱ-ի 1/8 եզրափակչում Բաչկովը մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 (30-27, 30-25, 29-28, 29-28), առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Կագան Կանլիի նկատմամբ։

Հայ մարզիչը դուրս է եկել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։

Այսօր երեկոյան ռինգ դուրս կգա նաև Գուրգեն Մադոյանը՝ իր առաջին մենամարտը անցկացնելով ընթացիկ ԱԱ-ում։ Մադոյանի մրցակիցը կլինի Տայպեի ներկայացուցիչ Լին Յուն։

Աղբյուրը՝ armsport.am

Back to top button