ԿարևորՀասարակություն

Հայկական խաղողի գենը՝ աշխարհի խաղողներին «դարման»

1 չինացի, 1 չեխ, 4 հայ գիտնական գերմանացի պրոֆեսոր Հանս Բինդերի հետ միասին Հայաստանում վայրի խաղողներն են ուսումնասիրում։ Վստահ են՝ դրանց մեջ է թաքնված այն գենը, որը կփրկի աշխարհի խաղողները սնկային խիստ տարածված հիվանությունից։

Հայկական խաղողի գենը նախկինում էլ պատշաճ ուսումնասիրվում էր, գիտական համայնքը համագործակցում էր միջազգային գործընկերների հետ, գրում գիտական հոդվածներ։ Սակայն Լայպցիգի համալսարանի գիտական ղեկավար Պրոֆեսոր Հանս Բինդերին ասում է՝ խնդիրն այն էր, որ հայ գիտաշխատողները այդ հոդվածների համահեղինակ էին լինում։ Արդյունքում Հայաստանը գիտական համայնքում առաջատար դիրք չէր գրավում․

«Միտք առաջացավ ոչ թե արտահանել Հայաստանի տվյալները դուրս՝ վերլուծության համար, այլ «ներմուծել» ինձ, որ տվյալները վերլծուվեն Հայաստանում»։

Երբ կենսաբանական գիտություններում տեղի ունեցավ հեղափոխական շրջադարձ և ամբողջությամբ վերլուծվեց մարդու գենոմը՝ աշխարհը սկսեց գենոմային տվյալները վերծուծող գիտանակնների՝ կենսաինֆորմատիկայի մասնագետների կարիք զգալ։ 20 տարի այս ոլորտում աշխատող գիտնականը, իր խոսքով, Հայաստան «ներմուծվեց», այս անգամ խաղողի գենն ուսումնասիրելու ու վերջինի ցեղակիցների կյանքը երկարաձգող գենն այստեղ որոնելու․

«Բանն այն է, որ բույսերը, այդ թվում՝ խաղողը, հիվանդություններ ունեն և դրանցից մեկը սնկային հիվանդությունն է, որ լայն տարածում ունի ամբողջ աշխարհում։ Եվ պարզվել է, որ Հայաստանի վայրի խաղողների շատ տեսակներ դիմացկուն են այս հիվանդության նկատմամբ։ Գտնելով այն գեները, որոնք պատասխանատու են դիմացկության համար, շատ կարևոր արդյունքներ կարող ենք ունենալ արտադրության համար»։

Հայաստանում խմբի աշխատանքները համակարգում է ավագ հետազոտող Մարիա Նիկողոսյանը։ Հայաստանում վայրի խաղողի տեսակների գենետիկական բազմազանությանը ծանոթ է։ Գործի կարևորության ու կիրառականության չափ հետաքրքիր է այն, որ հայ գիտնականների խումբը խիստ երիտասարդ է․

«4 հոգի Հայաստանի ուսանող են՝ երկուսը բակալավրի, երկուսը մագիտսրատուրայի։ Հուսով ենք, որ այդ գիտելիքը հետագայում հիմք կհանդիսանա որոշ սելեկցիոն ծրագրերի մշակման համար»։

Նման հետազոտություններում, որպես կրտսեր գիտաշխատող ներգրավվողը առնվազն մագիստրոս պետք է լինի։ Այս դեպքում բակալավրիատի ուսանողների ներգրավվածությունը ծրագրում բացառիկ, և հետազոտողների խոսքով՝ արդյունավետ քայլ է։ «Երիտասարդ է» նաև նախաձեռնության հյուրընկալող կողմը՝ Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտը։ Տնօրեն Լիլիթ Ներսիսյանն է մանրամասնում․

«Խաղողի գենոմիկան մեր ինստիտուտի ուղղություններից մեկն է, բավական մեծ ուղղությունը։ Մեր ինստիտուտը հիմնադրվել է որպես գիտակրթական հիմանդրամ 2 տարի առաջ ու ընտրել ենք ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններ։ Մեկը առողջապահության որոտում կենսաինֆորմատիկան է, մյուսը կենսատեխնոլոգիաների ոլորտում։ Առողջապահության ոլորտում մենք աշխատում ենք մարդու գենոմի և բակտերիալ վարակների հետ, իսկ կենսատեխնոլոգիական ոլորտը հենց խաղողների գենոմիկայի նախագիծն է»։

Լիլիթ Ներսիսյանն ասում է՝ նախագծից բավական երկարատև ակնկալիքներ ունեն։ Նախատեսվում է առաջին 4 տարվա ընթացքում գիտական հեռտազոտություններ կատարել, հոդվածներ գրել։ Դրանից հետո նորարարությունը կիրառականության կհանգեցնի։ Հետագայում հնարավոր կլինի ակնկալել նաև կոմերցիոն արդյունք։ Հետազոտողները հնարավոր են համարում գիտական այս նորարարության հիմքով ստարտափների ստեղծումը, խաղողագործական ու գինեգործական ոլորտի կտրուկ զարգացումը։

Back to top button