
Մայիսի 1-4-ը Հայաստանը միասնական տաղավարով մասնակցում է Դուբայում անցկացվող «ATM Dubai 2023» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
Ցուցահանդեսի այցելուներին է ներկայացվում Հայաստանի զբոսաշրջային ներուժը. «ATM Dubai 2023»-ը պատեհ հնարավորություն է երկրի միջազգային ճանաչելիության բարձրացման համար:
Ցուցահանդեսը համարվում է տարածաշրջանում ոլորտի խոշորագույն միջոցառումը։




