ԿարևորՔաղաքական

ԱՄՆ-ն հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պատել

ԱՄՆ-ն ուրախ է այս շաբաթ հյուրընկալել Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովին՝ սատարելու բանակցություններին՝ միտված Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագային՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի գլխավոր տեղակալ Վեդանտ Պատելը։

«Քարտուղար Բլինքենը պատիվ է ունեցել ողջունել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին երեկ ընթրիքի ժամանակ և ներկա լինել Ջորջ Պ. Շուլցի անվան կենտրոնում հանդիպմանը։ Պետքարտուղարը կարծում է, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար։ Այս հարցում խորապես ներգրավված են ԱՄՆ պետքարտուղարն ու ավագ համակարգող Լուիս Բոնոն, և մենք կշարունակենք դրան ուշադրություն դարձնել»,- ասել է խոսնակը։

«Մենք հավատում ենք, որ այս երկու երկրների միջև հնարավոր է խաղաղություն և ուրախ ենք ողջունել»,- ասել է նա։

Back to top button