
Բռնցքամարտիկ Դավիթ Սիմոնյանը դուրս է եկել Երևանում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ՝ 86 կգ քաշայինների կիսաեզրափակչում հաղթանակի հասնելով Ռումինիայի ներկայացուցչի նկատմամբ:
Հայաստանն արդեն երեք ներկայացուցիչ ունի եզրափակչում՝ Գոռ Այվազյանը, Աղվան Ալեքսանյանն ու Դավիթ Սիմոնյանը:
Այսօր գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ կիսաեզրափակչում 4-1 հաշվով զիջելով Խորվաթիայի ներկայացուցչին:
Այսպիսով, Ալբերտ Հարությունյանը նվաճել է տղամարդկանց հավաքականի 9-րդ բրոնզե մեդալը տնային առաջնությունում:
Աղբյուրը՝ armsport:




