ԿարևորՀասարակություն

Դուբլինի Քրայսթչերչ մայր տաճարում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված պատարագ է մատուցվել

Ապրիլի 30-ին ՄԹ-ում ՀՀ դեսպան Ներսեսյանը Դուբլինի Քրայսթչերչ մայր տաճարում մասնակցել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված պատարագին, որից հետո ծաղկեպսակ է դրել եկեղեցու հայկական խաչքարի մոտ։

Դեսպան Ներսեսյանն իր խոսքում ընդգծել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը, քանի որ այն կենսական ուղերձ է հղում, որ միջազգային հանրությունը չի հանդուրժի պատմական ճշմարտության խեղաթյուրումը և թույլ չի տա, որ նման հանցագործությունները կրկին անհետևանք իրականացվեն։

Դեսպանը նաև կրկնել է ցեղասպանության և էթնիկ զտումների սպառնալիքը, որին բախվում են Լեռնային Ղարաբաղում հայերը՝ նշելով Ադրբեջանի ղեկավարության կողմից քարոզվող հակահայկական հռետորաբանության վտանգները, ինչպես նաև հայերին իրենց հայրենիքից զրկելու Ադրբեջանի նպատակը։ Միջոցառմանը ներկա են եղել Հայաստան-Իռլանդիա միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Պատրիկ Կոստելլոն, Դոկտ. Մայքլ Ջեքսոնը՝ Դուբլինի և Գլենդալոյի միացյալ թեմերի արքեպիսկոպոսը, տարբեր եկեղեցիների քրիստոնյա առաջնորդներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Back to top button