ԿարևորՀասարակություն

Համապետական շաբաթօրյակը ՆԳՆ Փրկարար ծառայությունում

Ապրիլի 29-ին ժամը 10:00-ից մեկնարկեց Համապետական շաբաթօրյակը, որին միացել էին նաև ՆԳՆ ՓԾ բոլոր ստորաբաժանումները։Համապետական շաբաթօրյակը ՆԳՆ Փրկարար ծառայությունում

Փրկարարական ծառայողները մաքրման, բարեկարգման և լվացման աշխատանքներ իրականացրեցին ՓԾ վարչական շենքերում և հարակից տարածքներում. մաքրվեցին շենքերի բակերը, ճանապարհները և շարահրապարակները։

ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ․Ցուցուլյանը և տնօրենի տեղակալները շրջայց կատարեցին տարածքում։

ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ստորաբաժանումների թվով 110 փրկարարական ծառայողներ ներգրավված էին Երևան քաղաքի վարչական շրջանների կողմից նախատեսված, ինչպես նաև դժվարամատչելի տարածքների մաքրման աշխատանքներին։ Հրշեջ-փրկարարական տեխնիկայի միջոցով իրականացվեց նաև մի շարք հուշարձանների լվացման աշխատանքներ։

Ակտիվ աշխատանքներ իրականացվեցին նաև ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Արարատի, Գեղարքունիքի, Արմավիրի, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզային ստորաբաժանումների կողմից՝ հանրային տարածքներում, այգիներում, պուրակներում, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հատկացված տեղամասերում։

Back to top button