ԿարևորՔաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվում են բանակցություններ. ԱԽ քարտուղար

Մոտ շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվում են բանակցություններ, քննարկումներ են ընթանում, ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ի՞նչ փուլում է Ադրբեջանին խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների փոխանցման գործընթացը՝ հաշվի առնելով Ադրբեջանի հնչող հայտարարությունը, թե Հայաստանը 40 օրից ավել է՝ չի փոխանցում իր առաջարկները՝ Գրիգորյանը պատասխանել է․

«Մոտ շրջանում սպասվում են բանակցություններ, քննարկումներ են ընթանում։ Ադրբեջանը ևս նախկինում ուշացրել է, երբ մենք մեր օրինակներն ենք փոխանցել։ Դա շատ նորմալ է։ Մենք չենք փոխանցել մի պատճառով, որովհետև նախատեսվում էին բանակցություններ, դա էր պատճառը։ Կարծում եմ, որ Ադրբեջանն ընդամենը միջազգային հանրության ուշադրությունն այլ կարևոր հարցերից շեղելու քաղաքականություն է վարում»։

Back to top button