Հասարակություն

«Միջուկային անվտանգության 2014 թվականի գագթնաժողովին» ընդառաջ. քննարկում Երեւանում

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Մարտի 24-ից-25-ը Հաագայում նախատեսված` «Միջուկային անվտանգության 2014 թվականի գագթնաժողովին» ընդառաջ տարբեր երկրներից Հայաստան ժամանած մասնագետների ու դիվանագետների մասնակցությամբ այսօր Երևանում տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում ներկայացվել են գագաթնաժողովին առնչվող հարցեր, խոսվել է նաև այն մասին, թե ինչ առանցքային գաղափարներ ու նոր լուծումներ կառաջարկվեն միջուկային անվտանգության ապահովման համար: Քննարկումը կազմակերպել է գլոբալիզացիայի ու տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության կազմակերպությունը:

Առաջին անգամ «Միջուկային անվտանգության գագաթնաժողով» տեղի է ունեցել 2010 թվականին` Վաշինգտոնում, որի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահ Օբաման շեշտադրեց միջուկային ավտանգությայն հարցը` ահաբեկչության դեմ պայքարում, դրան հաջորդեց Սեուլյան գագաթնաժողովը, որը գումարվեց Ֆուկուսիմայից հետո,ու բնականաբար հիմնականում խոսվեց ատոմակայանների խաղաղ օգտագործումը սահմանափակելու մասին, հիշեցրեց Հայաստանում և Վրաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպան Հանս Հորբախը, նաև տեղեկացնելով, որ մարտի 24-ից-25ը Հաագայում նախատեսված`Միջուկային անվտանգության 2014 թվականի գագթնաժողովի ընթացքում ոչ թե ատոմակայանների փակման թեման է շոշափվելու, այլ վտանգավոր միջուկային թափոնների քանակությունը նվազեցնելու հարցը:

Ըստ այդմ Աժ-ի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը նշեց, որ Հայաստանը խնդիր ունի միջուկային անվտանգությունը ապահովելու առումով:
Հայաստանն ունի այնպիսի հարևան, որը նպատակ ունի միջազգային հանրությանը բացատրելու, որ խաղաղ նպատակով է ուրան հարստացնում: Եվ եթե Իրանը հրաժարվի միջուկային զենք ստեղծելու գաղափարից, ապա Հայաստանի ու Իրանի գիտնականները կարող են փորձի փոխանակում իրականացնել, իսկ ատոմակայանի գործարկումը Հայաստանի համար էներգետիկ անվտանգության հարց է նշեց Թևան Պողոսյանը:

Ոչ թե միջուկային զենք ստեղծելու, այլ էկոլոգիական խնդիրների հարցեր պետք է քննարկել, ահազանգեց բնապահպան Կարինե Դանիելյանը: Նա զգոնության կոչ արեց ` «Այսօր կարիք չկա զենք ստեղծելու և իրար դեմ պատերազմելու, քանի որ էկոլոգիական խնդիրները իրենք մեր հարցերը կլուծեն շուտով»,-ասաց:

Էկոլոգիական հարցերն անշուշտ կարևոր են, սակայն Էներգետիկ անվտանգության տեսանկյունից ատոմակայանն անհրաժեշտ է Հայաստանին, դա է վկայում 1991-1995 թվականների էներգետիկ ճգնաժամը իր հերթին նշեց ՊՆ ազգային ռազամավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Արմեն Մանվելյանը: Ըստ նրա Հայաստանի էներգետիկ անվտանգության կարևոր ուղղություններից է Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման հարցը: Թեև ԵՄ-ը պահանջում է փակել Մեծամորի ԱԷԿ-ը մինչև 2016 թվականը, սակայն ատոմակայանի կայուն աշխատանքը ռազմավարական նշանակության խնդիր է: Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից կայանի փակման հարցի բարձրացումն սպեկուլյատիվ խաղ որակեց Արմեն Մանվելյանն ու նշեց, որ դա նպատակ ունի հնարավորինս վնաս հասցնել Հայաստանի անվտանգությանը:

Back to top button