ԿարևորՀասարակություն

Երկու քաղաքացի թունավորվել են թունախեղդած կարտոֆիլից. ԱՀ Դատախազություն

Մարտակերտ քաղաքի բնակիչ Ա. Մ.-ն 2023 թվականի մարտի 22-ին իրացնելու նպատակով Ս. Ա.-ից  ձեռք է բերել վերջինիս կողմից նույն օրը ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից փոխառությամբ ստացված, պահեստային պայմաններում երկար պահպանելու նպատակով քիմիական նյութերով հատուկ մշակման ենթարկված, մարդու օրգանիզմ ներթափանցման դեպքում կյանքի և առողջության համար վտանգավորություն ունեցող, սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող՝ 4000 կգ կարտոֆիլի սերմացու, որից 451 կիլոգրամը իրեն պատկանող առևտրի սրահում վաճառել է քաղաքացիներին, հայտնում են ԱՀ Դատախազությունից։

Վաճառված կարտոֆիլ օգտագործած քաղաքացիներ Ա.Ս.-ն և Պ.Հ-ն  25.03.2023թ. ժամը 10:00-ին սննդային թունավորում ախտորոշմամբ դիմել են ԱՀ առողջապահության նախարարության «Ռ. Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում»:

Back to top button