ԿարևորՔաղաքական

Ֆրանսիայի արտգործնախարարն Ալիևի հետ հանդիպմանը կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Ֆրանսիան խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննան՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո։

«Ֆրանսիան կոչ է անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Վստահության վերականգնումը պահանջում է կոնկրետ գործողություններ»,- գրել է նա Թվիթերում։

Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան Ադրբեջանում էր, որից հետո կժամանի Հայաստան: Երևանում նախարարը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նա կայցելի Եվրոպական միության դիտորդական առաքելության կենտրոնակայան Ջերմուկում և Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Նախարարն ապրիլի 28-ին կայցելի նաեւ Վրաստան ։

Back to top button