ԿարևորՀասարակություն

Ֆրանսիացի բլոգերներն այցելել են Հայաստանի տեսարժան վայրերը

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հրավերով Ֆրանսիացի բլոգերներն այցելել են Հայաստանի տեսարժան վայրեր, մասնակցել են մշակութային, արկածային և գաստրո տուրերի և վարպետաց դասերի:

Ճանաչողական այցն իրականացվել է Transavia ավիաընկերության հետ համագործակցության շրջանակներում` հունիսի 27-ին Մարսել-Երևան-Մարսել երթուղով չվերթների մեկնարկին ընդառաջ: Ավիաընկերությունն արդեն իրականացնում է Փարիզ-Երևան-Փարիզ ուղիղ չվերթ:

Ծրագրին աջակցում է ԵՄ և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ):

________________

Back to top button