
Մաշտոցյան Մատենադարանի 15-19-րդ դարերի հայ մատենագրության բաժնի ավագ գիտաշխատող Փիրուզ Մնացականյանը պարգևատրվել է Լեհաստանի Հանրապետության «Արժանիքների խաչ» արծաթե շքանշանով:
Լեհաստանի նախագահի անունից շնորհվող պետական պարգևի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Լեհաստանի Հանրապետության դեսպանատանը ս.թ. ապրիլի 21-ին, շքանշանը հանձնել է դեսպան Պավել Չեպլակը:
Իր ելույթում դեսպանը կարևորել է հայ-լեհական գիտական կապերի ասպարեզում Փիրուզ Մնացականյանի ներդրած ավանդը և հույս հայտնել, որ Հայաստանի և Լեհաստանի գիտական հաստատությունների միջև համագործակցությունը կլինի շարունակական և արգասաբեր:




