ԿարևորՀասարակություն

Քննարկվել են Ակադեմիական քաղաքի կառուցման մաստեր պլանի մշակմանն ու հետագա աշխատանքներին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գերմանական Gerkan, Marg and Partners ճարտապետական կազմակերպության գործադիր ներկայացուցիչ Ստեֆան Շուտցին:

Հանդիպմանը քննարկվել են Ակադեմիական քաղաքի կառուցմանը և այդ գործում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Պարոն Շուտցը նշել է, որ  իր գործընկերների և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարության ներկայացուցիչների հետ արդեն իսկ եղել է Ակադեմիական քաղաքի տարածքներում, կատարել անհրաժեշտ ուսումնասիրություններ: Միաժամանակ, նա անդրադարձել է իր ճարտարապետական նախագծերին՝ աշխարհի տարբեր երկրների քաղաքներում:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Ակադեմիական քաղաքի նախագիծը ՀՀ կառավարության և անձամբ իր համար ունի շատ կարևոր ու ռազմավարական նշանակություն, ուստի գործադիրը հետևողականորեն շարժվում է նախագիծը հաջողությամբ կյանքի կոչելու ճանապարհով:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ակադեմիական քաղաքի կառուցման մաստեր պլանի մշակմանը, երեք կլաստերների ֆունկցիոնալության ապահովմանը, ենթակառուցվածքներին և այլ հարցերի:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները ԿԳՄՍ-ի հետ՝ ըստ համապատասխան ժամանակացույցի:  

Back to top button