ԿարևորՔաղաքական

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը հակասում է լարվածությունը նվազեցնելու ԵՄ կոչերին. Բորել

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով անցակետի միակողմանի տեղադրումը հակասում է լարվածությունը նվազեցնելու և հարցերը երկխոսության միջոցով լուծելու ԵՄ կոչերին, Թվիթերում գրել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«ԵՄ-ն շարունակում է ներգրավվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում։ Պետք է ապահովվեն ԼՂ հայերի իրավունքները և անվտանգությունը»,- գրել է նա։

Back to top button