
Երևանյան լճի հարակից տարածքում ավարտական փուլում են հանգստի գոտու կառուցման աշխատանքները, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Այստեղ կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կառուցվում են մարզահրապարակ, ճեմուղի, հեծանվուղի, տարածքը կլուսավորվի արևային էներգիայով աշխատող՝ էներգախնայող լուսատուներով:
Հանգստի գոտին կառանձնանա նաև կանաչապատման լուծումներով. կանցկացվի ոռոգման կաթիլային համակարգ, տեղանքին համահունչ կձևավորվեն քարապարտեզներ, որոնք կապահովվեն նաև գեղարվեստական լուսավորությամբ:




