ԿարևորՀասարակություն

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից տեսաուղերձ է հղել դեսպան Նիկոլաս Սխերմերսը

Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսը Թագավորության ժողովրդի անունից իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով:

«Ապրիլի 24-ին, ամբողջ աշխարհի հայերը ոգեկոչում են Հայոց մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Նիդերլանդների Թագավորության ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում նահատակների հիշատակին և իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին»,- ասել է նա՝ ուղերձն ավարտելով Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունով։

Կարդացեք նաև

Back to top button