ԿարևորՍպորտ

Հայաստանն ապացուցում է, որ պատրաստ է հյուրընկալել նաև Աշխարհի առաջնությունը. Զուրաբ Կախաբերաշվիլի

Սա թերևս ամենագեղեցիկ մրցաշարն է, որ տեսել եմ այն 25 տարիների ընթացքում, որ սպորտում եմ՝ Հայաստանի Հանրային ռադիոյին հետ զրույցում ասել է Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության գլխավոր բժիշկ Զուրաբ Կախաբերաշվիլին։

«Ամեն ինչ շատ լավ է կազմակերպված: Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան, սպորտի նախարարությունը արել են հնարավորը, որպեսզի բոլորը հարմարավետ զգան այստեղ»,- նշել է բժիշկը։

Նա շնորհակալություն է հայտնել բոլորին՝ Եվրոպայի համար այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար։ Զուրաբ Կախաբերաշվիլին բարձր է գնահատել նաև Մարզահամերգային համալիրում տիրող մթնոլորտը՝ նշելով, որ հանդիսատեսը հավասարապես երկրպագում է բոլոր մարզիկներին:

«Հայաստանն ապացուցում է իր հյուրընկալությունը և ցույց տալիս, որ պատրաստ է հաջորդ տարի ընդունել ոչ միայն Եվրոպայի, այլև աշխարհի առաջնությունը»,- ասել է Զուրաբ Կախաբերաշվիլին։

Կարդացեք նաև

Back to top button