
Տարբեր մրցումների եմ մասնակցել, բայց երևանյան առաջնությունը լավագույնն է ու ամենաբարձրակագը՝ Հանրային ռադիոյի հետ զրույցում ասել է ուկրաինացի ծանրորդ Իրինա Դեխան։ Նա այսօր ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։
«Առաջնությունը կազմակերպված է բարձր մակարդակով՝ հյուրանոցներից, տրանսպորտից մինչև մրցելույթների պայմաններ։ Ամեն ինչ արված է, որ մարզիկներն իրենց լավ զգան, ամեն ինչ մտածված է մինչև մանրուքներ»,- ասել է Եվրոպայի չեմպիոնը։
Մրցակցությունն, ըստ նրա, հեշտ չէր։ «Գիտեք՝ Ուկրաինայում բարդ իրավիճակ է, պատրաստվելն ու մրցելն այդ պայմաններում կրկնակի բարդ է»,- ասել է ուկրաինացի ծանրորդը։




