ԿարևորՀասարակություն

28 մլն 315 հազար դրամ՝ Աշոցքի 8 բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգման համար

«Աշոցք համայնքի Աշոցք, Սիզավետ, Ցողամարգ, Գոգհովիտ, Արփենի, Մուսայելյան, Փոքր Սարիար և Սալուտ բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգման և վերակառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 62 մլն 559 հազար դրամ է, կառավարության համամասնությունը՝ 28 մլն 315 հազար դրամ։ Այս թվերը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

«Իրականացվել է 1762 քառակուսի մետր շինաշխատանք, այդ թվում՝ Աշոցք, Փոքր Սարիար, Սիզավետ և Սալուտ բնակավայրերի համայնքային կենտրոններում կատարվել են նորոգման և ներքին հարդարման աշխատանքներ՝ 632 քառակուսի մետր, իսկ Ցողամարգ, Գոգհովիտ, Արփենի, Մուսայելյան և Սալուտ համայնքային կենտրոններում` տանիքների վերանորոգում՝ 1130քառակուսի մետր»,-նշել է նա։

Կարդացեք նաև

Back to top button