
ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյան ամբիոնից իր ելույթի վերջում հայտարարել է, որ իրականացնում է քաղաքական ակցիա:
«Ի նշան բողոքի՝ չեմ իջնելու ԱԺ ամբիոնից»,-հայտարարել է Թովմասյանը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստիպված է եղել հրավիրել անվտանգության աշխատանքներին։ Նիստն ընդմիջվել է, հեռարձակումը՝ ևս։
Ազգային ժողովն ապրիլի 20-ին շարունակել է արտահերթ նիստում քննարկել «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:




