ԿարևորՄիջազգային

Իլոն Մասկը սպառնում է դատի տալ Microsoft-ին՝ Twitter-ի բովանդակությունն անօրինական օգտագործելու համար

Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Microsoft-ն անօրինական կերպով օգտագործել է սոցցանցից ստացված տվյալները՝ նեյրոնային ցանցերի վրա հիմնված ալգորիթմներ մշակելու համար։

«Օգտագործելով Twitter-ի տվյալները, նրանք ապօրինի հետազոտություններ են արել: Ժամանակն է դատի տալ»,- գրել է միլիարդատերը Twitter-ի իր էջում։

Twitter-ը միակ ընկերությունը չէ, որը արհեստական բանականություն գործիքներ մշակողների դեմ է արտահայտվում, որոնք օգտագործում իրենց տվյալները ուսումնասիրություններում: Այս շաբաթվա սկզբին հայտնի դարձավ, որ Reddit-ը կփոխի իր API-ն, որպեսզի նեյրոնային ցանցի մշակողները չկարողանան անվճար օգտվել հարթակի բովանդակությունից։ Կառուցվածքային տվյալների օգտագործումը շարունակելու համար նրանք պետք է առանձին պայմանագիր կնքեն հարթակի հետ և գումար վճարեն դրա համար։

Մինչ մյուս ընկերությունները պահանջում են վճարել տվյալների օգտագործման համար, Մասկն առաջինն էր, ով հայտարարեց, որ Microsoft-ը խախտել է օրենքը՝ օգտագործելով Twitter-ի տվյալները նեյրոնային ցանցերի մշակման գործընթացում։ Ակնհայտ է, որ ապագայում այլ ընկերություններ կարող են նման հայտարարություններ անել՝ բախվելով փաստին, որ իրենց տվյալները հավաքվում և օգտագործվում են գեներատիվ արհեստական բանականության ալգորիթմներ կազմելու համար։

Ի դեպ, Իլոն Մասկի հայտարարությունը հնչել էայն բանից հետո, երբ Microsoft-ը հայտարարել է, որ դադարեցնում է Twitter-ին իր աջակցությունը որպես գովազդային հարթակի մաս: Հավանաբար, ընկերությունը գնացել է այս քայլին այն պատճառով, որ Twitter-ը սկսել է վճարներ գանձել սոցցանցի API-ից օգտվելու համար։

Կարդացեք նաև

Back to top button