
Արմիե Գևորգյան
«Ռադիոլուր»
Մշակույթի նախարարությունն իր ստամոքսային մտածելակերպով պղծում է Գառնու տաճարը։ Նման մտահոգություն է հայտնում Գառնու հեթանոսական տաճարի շրջակայքում սրճարան կառուցելու Մշակույթի նախարարության որոշուման մասին ` պատմաբան, գրող-հրապարակախոս Վահե Անթանեսյանը։ Արորդյաց Ուխտի քուրմ Վրեժ Աղաջանյանն էլ հավելում է, որ մշակույթի նախարարաությունն իր այս քայլով Գառնու տաճարը իջեցնում է օբյեկտի մակարդակի: Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-տնօրեն Վլադիմիր Պողոսյանն էլ ասել է, որ Գառնու տաճարի հարակից տարածքում սեզոնային սրճարանը կառուցվելու է, քանի որ նախագիծը կա դեռեւս 2009 թվականից:




