ԿարևորՍպորտ

Երևանում անվտանգության ամենաբարձր մակարդակն ապահովված է՝ հաստատում է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայիյի նախագահ, Մոլդովայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին հաստատել է անվտանգության ամենաբարձր մակարդակը Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության ընթացքում։

Ֆեյսբուքյան գրառման մեջ Կոնֆլիտին ողջունել է Հայաստանի իշխանությունների հայտարարությունը՝ կապված բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ, և հավելել, որ «միջոցառումը չպետք է խառնվի քաղաքականությանը»:

«Ես անձամբ կարող եմ հաստատել անվտանգության ամենաբարձր մակարդակը, որն ապահովվել է սպորտային պատվիրակությունների համար միջոցառման հենց սկզբից»,-նշել է ֆեդերացիայի նախագահը:

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն (ԿԳՄՍ) ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ մտահոգություն հայտնելով ապրիլի 14-ին առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի Հանրապետության դրոշի հետ կապված միջադեպի կապակցությամբ։

«Միջադեպը, որն արարողության ժամանակ անմիջապես հարթվել է և որևէ կերպ չի խոչընդոտել բնական ընթացքին, չի արտահայտում Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումը և դատապարտելի է սպորտային արժեքների և արդար խաղի (Fair Play) համընդհանուր սկզբունքների տեսանկյունից»,-ասվում է ԿԳՄՍ հայտարարության մեջ։

Միաժամանակ, նախարարությունը ափսոսանք է հայտնում Ադրբեջանի թիմի՝ առաջնությունը լքելու վերաբերյալ կայացրած որոշուման կապակցությամբ և հավելում, որ «անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի եղել, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի սկզբանե ապահովել է և շարունակում է ապահովել անվտանգության բոլոր չափանիշներն առաջնության մասնակից պատվիրակությունների համար»:

Back to top button