ԿարևորՏնտեսական

Կառավարության որոշմամբ հաստատվել է «Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը»

Հայեցակարգի նպատակն է սահմանել առաջիկա 5 տարիներին արդյունաբերության զարգացման գերակա ոլորտները և նախանշել զարգացման ռազմավարական ուղղությունները։

Գերակա ոլորտների զարգացման ռազմավարական ուղղությունների հանրագումարը արդյունաբերության ճյուղի համար պետք է ապահովի՝

  • արդյունաբերական արտադրանքի մրցունակության բարելավում,
  • արդյունաբերության արտադրողականության բարձրացում,
  • արդյունաբերական արտադրանքի արտահանման դիվերսիֆիկացում՝ և՛ ապրանքների, և՛ արտահանման ուղղությունների,
  • տեղական արդյունաբերական արտադրանքի՝ ներքին շուկայում տեսակարար կշռի ավելացում։

Հայեցակարգով նախատեսված գերակա ոլորտներն են՝

  • սննդի արդյունաբերություն,
  • ոսկերչություն և ադամանդագործություն,
  • ծանր արդյունաբերություն (մետալուրգիա, քիմիա),
  • սարքաշինություն (սարքեր, մեքենաներ, արևային տեխնոլոգիաներ),
  • դեղագործական արդյունաբերություն։

Կարդացեք նաև

Back to top button