
Այսօր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական «Հանդիսավոր երեկո» մեկնարկային միջոցառումը։
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, Արաքսիա Սվաջյանը, պաշտոնատար այլ անձինք։
Երեկոյին առաջին անգամ հանրությանը ներկայացվել է Համո Բեկնազարյանի «Երկիր Նաիրի» համր ֆիլմի վերականգնված տարբերակից հատված:






Էկրանին ցուցադրվել են տարբեր տարիների ֆիլմերի ցուցապաստառները։
Կենդանի կատարումներով հնչել են հայ կինոյի երաժշտական ստեղծագործությունները։
Անդրադարձել է եղել նաև հայկական մուլտիպլիկացիայի հիմնադրման 85-ամյակին։




