
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը նվաճեց բրոնզե մեդալ։
Կանանց A ենթախմբի 55 կգ քաշային կարգում պոկում վարժությունում հայ ծանրորդուհին բարձրացրեց 87 կգ, իսկ հրում վարժությունում՝ 109 կգ։ 196 կգ արդյունքով նա գրավեց 3-րդ տեղը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը 179 կգ արդյունքով (80+99 կգ) երկամարտում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Ոսկե մեդալին արժանացավ ուկրաինացի Սվետլանա Սամուլյակը (201 կգ), իսկ արծաթը նվաճեց ռումինացի Անդրեա Կոնտրուտան (199 կգ)։

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը հայտագրված են 40 երկրների մոտ 400 մարզիկներ:
Առաջնությունը ապրիլի 15-ից 23-ն է։




