
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթական ծրագրի հերթական փուլի մեկնարկը կտրվի
ապրիլի 17-ին՝ ժամը 14:00-ին, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Բլեք բոքսում»։
Միջոցառմանը ներկա կգտնվեն և ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Արաքսիա Սվաջյանը։
«Քո արվեստը դպրոցում» ծրագիրը նպատակ ունի հանրակրթության ոլորտում լրացնել մշակութային կրթության բաղադրիչը։ Ուսումնական տարվա ընթացքում տարբեր ոլորտներ ներկայացնող արվեստագետները այցելելություններ են կատարում դպրոցներ և իրականացնում ճանաչողական դասեր աշակերտների համար:




