ԿարևորՀասարակություն

Դեսպան Մակունցը հանդիպում-քննարկում է ունեցել Յուտայի նահանգի գործարար շրջանակների հետ

Ապրիլի 6-7-ը Յուտայի Համաշխարհային առևտրի կենտրոնի հրավերով ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը երկօրյա աշխատանքային այցով եղել է Սոլթ Լեյք Սիթի քաղաքում (նման այցեր պարբերաբար կազմակերպում են ԱՄՆ-ում հավատարմագրված դեսպանների համար)։ Այցի նպատակն էր վերհանել Հայաստան-Յուտա տնտեսական և առևտրային հարաբերությունների հաստատման հնարավորությունները, ներկայացնել Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները, նախանշել երկկողմ համագործակցության այլ ուղղություններ։

Այցի ընթացքում դեսպան Մակունցը հանդիպումներ է ունեցել Յուտայի նահանգապետի տեղակալ Դեիդըր Հենդերսոնի, նահանգային օրենսդիր մարմնի ներկայացուցիչ սենատոր Քըրթիս Բրամբելի հետ, այցելել է Յուտայի համաշխարհային առևտրի կենտրոն, հանդիպում-քննարկում ունեցել գործարար շրջանակների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ, Յուտայի համալսարանի Քեմ Գարդներ քաղաքականության մշակման ինստիտուտում մասնակցել է կին առաջնորդների քննարկմանը, ծանոթացել է նահանգի բարձր տեխնոլոգիական ոլորտի հնարավորություններին, հանդիպել է Յուտայի Հիսուս Քրիստոսի եկեղեցու նախագահ Ռասել Նելսոնի հետ։

Կարդացեք նաև

Back to top button