
Վարժական հավաքներին մասնակցելու դեպքում չկարգավորված հարցերը կկարգրավորեն օրենսդրությամբ։ ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովը հավանության է արժանացրել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու» մասին կառավարության առաջարկած նախագիծը։ Այն խորհրդարանի լրագումար նիստում կքննարկվի 24-ժամյա ռեժիմով։
Մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Դրանց կմասնակցեն մինչև 2715 պահեստազորայիններ, որոնցից 2431-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը` ավագ ենթասպայական, 160-ը` սպայական կազմի։
Վարժական հավաքների մասնակիցների՝ աշխատանքի պահպանման երաշխքին կավելանա ևս մեկը՝ վարձատրության երաշխիքը։ Կառավարության առաջարկած փոփոխություններով հստակեցվում է այն, թե ո՞վ ու որքա՞ն պետք է վճարի հավաքի մասնակցին, որ նրա եկամուտներն այդ ընթացքում չնվազեն։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ վարժական հավաքներին մասնակցելիս առկա կարգավորումներով երաշխքիները աշխատատեղի պահպանմանն են վերաբերում։
«Փորձը ցույց էտալիս, որ գործատուները կամ մասնակի են վճարում, կամ ամբողջովին վճարում են վարժական հավաքի մասնակցին։ Վարժական հավաքների տևողությունը նախատեսվել է 25 օր, ուստի օրենքով սահմանել ենք, որ մինչև 30 օր վարժական հավաքների մասնակցելու պարագայում գործատուն առնվազն վճարելու է այն տարբերությունը, որը աշխատակիցը ստանալու է պետության կողմից վարժանքներին մասնակցելու համար։ Եթե ես ստանում են 200 հազար դրամ հիմնական աշխատավարձ, մասնակցում են հավաքներին ու ստանում են, օրինակ, 100 հազար դրամ, ապա գործատուն պետք է վճարի մյուս 100 հազար դրամը»,-նախագիծը ներկայացնելիս ասել է Աշխատանքի ու սոցիալական հարցերի փախնախարարը։
ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշում է՝ հստակեցումներն ակնհայտ են․ եթե վարժական հավաքը տևում է 30 օրից ավելի, ապա խնդիրը կարող է կարգավորվել կոլեկտիվ պայմանագրի միջոցով, եթե այդպիսիք կան․
«Մինչև 30 օրացուցային օրը փոխվել է առաջին 30 օրացուցային օրվանով։ Դրանից հետո արդեն հարցը կարգավորվում է գործատու-աշխատող պայմանավորվածություններով։ Հոդվածի երկրորդ պարբերությամբ նաև հստակեցվել է, որ առաջին մասում մասնավոր գործատուին, երկրորդ հատվածում՝ պետական հատվածի գործատուներին է վերաբերում»։
Մեկ հստակեցում նույնպես՝ առաջարկվող փոփոխությունները ծառայություններ մատուցող աշխատողներին չեն վերաբերում։ Դրանք գործում են միայն աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում։ Հայաստանում 25-օրյա հավաքները մեկնարկեցին այս գարնանը։ Առաջին փուլով, կառավարության որոշմամբ, հավաքներում ներգրավված էր ավելի քան 3 հազար քաղաքացի։ 25-օրյա հավաքները պարտադիր են լինելու 20-ից 55 տարեկան բոլոր պահեստազորայինների համար։ Ընդ որում՝ քաղաքացին ինքն է ընտրելու, թե տարվա մեջ, երբ կարող է ժամանակ տրամադրել դրան։
Այս մասին դեռ անցած տարվա հոկտեմբերին էր հայտարարել պաշտպանության նախարարը․
«Մենք հրաժարվում ենք եռամսյա հավաքներից։ Իրականում 21 օրն է հիմնական ծառայությունը, 25-ը կազմակերպականն ապահովելու համար է։ 7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր անցնում է մարտական հերթապահություն։ Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա։ Հրաժարվում ե նք եռամսյա հավաքներից։ Բայց դա լինում է պարտադիր ՀՀ բոլոր քաղաքացիների համար»։
Կառավարության առաջարկած «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու» մասին նախագիծը խորհրդարանի լրագումար նիստում կքննարկվի 24-ժամյա ռեժիմով։
Մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Դրանց կմասնակցի մինչև 2715 քաղաքացի, որոնցից 2431-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը` ավագ ենթասպայական կազմի, 160-ը` սպայական կազմի պահեստազորայիններ։ Վարժական հավաքները անցկացվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով:




