
Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»
Այսօր Խոջալուի դեպքերի 22-րդ տարելիցն է: Խոջալուի դեպքերը ադրբեջանական և թուրքական պետական ապարատի և հ/կ նախաձեռնությամբ, այս 22 տարիների ընթացքում, օգտագործվեց բոլոր ատյաններն ու բարձր ամբիոնները, դիվանագիտական խողովակներն ու նավթադոլլարները, անգամ ֆուտբոլային մարզաշապիկները, աշխարհին և իր իսկ սեփական հանրությանը իրողությունը «տակնուվրա» ներկայացնելու համար` կոծկելով սեփական մեղքը և այն բարդելով հայկական կողմի վրա: Այսօր սոցիալական ցանցերն ու նորագույն տեխնոլոգիանները հնարավորություն են ընձեռում բոլորին ինֆորմացվել իրական եղելության փաստերի հետ, թեկուզ և արտաքուստ ցուցաբերելով «դեմ» կեցվածք` կախված ազգային պատկանելիության և քաղաքական հայացքներից, և բայց ներքինով` իմանալ ճշմարտությունը: Տարածաշրջանի հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանն այսօր խոսելով Թուրքիայում տեղի ունեցած կուռուպցիոն սկանդալից և վերջինիս հետևանքներից, անդրադարձել է նաև Թուրքիայում այս օրերին նոր զարգացումների` կապված Խոջալուի դեպքերի լուսաբանմանը:
Ըստ փորձագետի, Անկարայի պետական համլասարանում այսօր ցուցադրվելու է ՀՀ «Այլատյացության կանխարգելման նախաձեռնության» հ/կ կողմից նկրահանված «Խոջալուն ականատեսների աչքերով» Կարեն Մահմոյանի թուրքերեն 1,5 ժամ տևողությամբ ֆիլմը, որի թուրքական մասի պատասխանատուն է` 1992 թվականի Խոջալուի դեպքերի ականտես Սարգիս Հացպանյանը:
Ի դեպ, այսօր Ադրբեջանի հովանու ներքո գործող հասարակական կազմակերպությունը փորձ է անելու Միլի Մեջլիս ներկայացնել օրենքի նախագիծ` «Խոջալուի ցեղասպանության իրագործման օր» դատապարտող ձևակերպմամբ: Այսօր Անկարայի պետական համալսարանում թուրք և ադրբեջանցի ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպվելու է տեսաքննարկում, որին մասնակցելու հրավեր է ստացել նաև Սարգիս Հացպանյանը, բայց ներքին ճնշման արդյունքում բանախոսի մասնակցությունը կասկածի տակ է: Ըստ Հացպանյանի, ֆիլմի ցուցադրությունը կազմակերպվելու է նաև ուսանողների համար, նրանք են ցանկություն հայտնել բացահայտել իրողությունը:
Խոջալուի իրականությունը լույսի ներքո ներկայացնելուն միտված հայկական կողմի նախաձեռնությունը իրարանցում է առաջացրել Թուքրիայում և Ադրբեջանում, սակայն այսօր պաշտոնական Թուրքիան այդքան էլ մտահոգ չէ, իր կրտսեր եղբորը սիրաշահելու համար գնալ լուրջ քայլերի, քանի որ ինքը պետական ապարատն այսօր աջակցության կարիք ունի: Դեկտեմբերի 17-ին սկսված կոռուպցիոն սկանդալը թուլացրել է վարչապետ Էրդողանի դիրքերը, իսկ երեկ youtube հոսթիգում հայտնված Էրդողանի և որդու` Բիլալի հեռախոսազրույցը, որում հայրը որդուն անուղղակի հրամայում է ձերբազատվել իր մոտ գտնվող առկա գումարից, վերջակետ դրեց ողջ պատմության վրա, և ի չիք դարձրեց` Էրդողանի խուսանավելու փորձերը, հերքող ու դատապարտող մեղադրանքները: Իսկ բացահայտումները, որն արվում է Իսլամական աշխարհում հայտնի Փեթուհլահ Գյուլենի կողմից` ձեռնտու է ամերիկյան վարչակազմին:
Ըստ Հացպանյանի, այսօր ամերիկայի և Գյուլենի նպատակն է իր նախկին համախող, նախագահի աթոռին ձգտող Էրդողանի սուլթանական նկրտումները արգելակել, և ուժեղացնել Թուրքիա պետության առաջիկա տեսլականը ամփոփող Աբդուլահ Գյուլին:




