Հասարակություն

Թմրամոլների թիվը մեր երկրում ավելանում է

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հայաստանում թմրամոլության աճը կրում է շարունակական բնույթ: Տարեցտարի ավելանում է թմրամոլների թիվը: Առողջապահության նախարարության գնահատականով, նրանց թիվը կազմում է շուրջ 30 հազար, թեպետ գրանցված է ավելի քան 4300 հոգի:

Թմրամոլությունը շարունակում է աճել ամբողջ աշխարհում, և Հայաստանը, ցավոք, բացառություն չէ: Առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ, Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը այն համարում է չարիք, հարուցելով առողջական, սոցիալական վնասներ թմրակախյալներին, որը բուժման կարիք ունի:

Որպես կանոն թմրմոլների 20 տոկոսը համապատասխան բոժման պարագայում բուժվում է: Մնացած մասը բուժման կուրսից որոշ ժամանակ անց կրկին սկսում է օգտագործել թմրանյութեր: Թվային առումով թմրամոլության վիճակը մեր երկրում բավականին մտահոգիչ է:

«Ընդհանուր առմամբ հաշվառված է 4332 թմրամոլ, որոնցից 85-ը՝ թունամոլ է Առողջապահության նախարարության գնահատականով, Հայաստանում մոտ 30 հազար թմրամոլ կա, որից 12, 700-ը՝ ներերակային օգտագործող է»։

Հիմնականում թմրամոլները 25-40 տարեկանն են, Երևանից հետո ամենից շատ թմրամոլներ հաշվառված են Արմավիրի մարզից: Բացի բժիշկներից, թմրամոլության դեմ պայքարով զբաղվում են և իրավապահ մարմինները: Ըստ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Մինասյանի բերած տվյալների, թմրամիջոցները ևս նպաստում են հանցագործությունների իրականացմանը:

«Եթե 2012թ արձանագրվել է 1139 հանցագործություն, ապա 2013թ արձանագրվել և բացահայտվել է 1222 նման դեպքր։ Եթե 2012թ առգրավվել է 23 կգ 440 գ տարբեր տեսակի թմրամիջոց, ապա նախորդ տարի դա կազմել է 95 կգ-ից ավել»։

Մեր իրավապահները բացահայտում են թմրամիջոցների ապօրինի օգտագործողներին: Դրանց թիվը մեկ տարվա ընթացցքում կիսով չափ աճել են:
Հիմնականում տարածված է մարիխուանա, ափիոն և հաշիշ տեսակի թմրամիջոցները: Վերջին երկուսը հիմնականում բերվում են Իրանից: Մեր երկրում թմրամիջոցներ չեն արտադրվում, այլ ներկրվում են արտերկրից, կամ տարանցիկ փոխադրվում են այլ երկրներ, օրինակ, Իրանից դեպի Թուրքիա փոխդրվող շուրջ 1 տոննա հերոինի պարագայում, որն առգրավվեց Մեղրու անցակետում մոտ մեկ ամիս առաջ:

Դեռևս բացեր կան սինտետիկ թմրամիջոցների դեմ պայքարում, խոստովանեց փոխգնդապետ Մինասյանը: Դրանք դեռ արքելված նյութերի ցանկում չեն նեռառնված: Չինական ծագման այսպես կոչված ծխախոտային խառնուրդները աշխարհում լայն տարածում են ստացել, քանի որ ավելի էժան են ավանդական թմրանմիջոցներից:
Ոստիկանությունը նախաձեռնել է նոր թմրանյութերի արգելումը: Նման օրինագիծ արդեն պատրաստվել է և ուղղարկվել օրենսդրի հաստատմանը:

Կարդացեք նաև

Back to top button