ԿարևորՀասարակություն

Հայաստանը նախատեսում է մասնակցել ԱՄՆ-ի գլխավորած երկու զորավարժություններին. ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է այս տարի մասնակցել ԱՄՆ բանակի Եվրոպայում հրամանատարության կողմից կազմակերպված երկու վարժանքներին, Թվիթերի իր գրառմամբ հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Նրա խոսքով, Հայաստանը կմասնակցի KFOR-ի (Kosovo Force) և Saber Junction զորավարժություններին։

Հինգշաբթի ԱՄՆ պաշտպանության նախարարությունը իր կայքում տեղեկացրել է, որ Հայաստանը մասնակցելու է ԱՄՆ-ի գլխավորած Defender 23 զորավարժություններին Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Գերմանիայի, Հունաստանի, Հունգարիայի, Իտալիայի, Կոսովոյի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Նիդեռլանդների, Հյուսիսային Մակեդոնիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Շվեդիայի և Միացյալ Թագավորության հետ:

Քիչ անց, սակայն, Հայաստանը հանվել էր ցուցակից։

Կարդացեք նաև

Back to top button