ԿարևորՀասարակություն

Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վերին Լարսի անցակետ

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստան կատարած այցի շրջանակներում այցելել է Վրաստան-Ռուսաստան սահմանի՝ Վերին Լարսի անցակետ։

Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, նախարարը, պատվիրակության անդամները ծանոթացել են մաքսային գործընթացների իրականացմանը, անցակետի տեխնիկական հնարավորություններին, թողունակությանը։

Նախարարաը տեղում ծանոթացել է անցակետի հնարավորությունների ընդլայման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքներին։

Նախարար Սանոսյանը հանդիպում է ունեցել նաև այդ պահին անցակետի տարածքում գտնվող հայ վարորդների հետ, քննարկել առկա խնդիրները։

Արձանագրվել է, որ Կազբեկի թունելի կառուցումը կնպաստի երթևեկության բարելավմանը և բեռնափոխադրումների իրականացմանը, իսկ անցակետի թողունակության ընդլայնումը կնպաստի մաքսային գործառնությունների արդյունավետ և արագ իրականացմանը։

Քննարկվել են բեռնատարների անցման գործընթացը դյուրինացնելու հետ կապված հարցերը, առկա խնդիրները, լուծման ուղիները։

Կարդացեք նաև

Back to top button