ԿարևորՀասարակություն

Շենգենյան վիզա ստանալու համար այսուհետ ևս դեսպանության կայքում յուրաքանչյուրը կարող է անվճար գրանցվել. Գերմանիայի դեսպանություն

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը ֆեյսբուքի էջում անդրադարձել է շենգենյան վիզա ստանալու հետ կապված դժվարություններին։ Ըստ դեսպանատան հաղորդագրության՝ այսուհետ յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա անվճար գրանցվել կայքում։

«Վերջին ամիսներին դժվարացել էր շենգենյան վիզա ստանալու համար դեսպանատանը դիմում ներկայացնելու պայմանավորվածություն ամրագրելը։

Այդ իսկ պատճառով դեսպանությունը ուրախությամբ հայտնում է, որ այսուհետ ևս դեսպանության կայքում ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ կարող է ԱՆՎՃԱՐ գրանցվել։ Պայմանավորվածության ժամը կտրամադրվի դիմումի ներկայացման ժամկետից մոտավորապես 3 շաբաթ առաջ։

Այս փոփոխության արդյունքում ճամփորդող քաղաքացիները ավելի ապահով կարող են պլանավորել իրենց այցը։ Վիզա ստանալու դիմումի հետ կապված բոլոր մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով»։


 

Կարդացեք նաև

Back to top button