
Արցախում ապրիլի 3-ից մեկնարկած նոր կտրոնների բաշխման արդյունավետության բարձրացման և հերթերի գոյացման հնարավոր ռիսկերից խուսափելու համար ապրիլի 4-ից Ստեփանակերտում ավելացվել են կտրոնների տրամադրման կետերը, ինչպես նաև պետական մի շարք խոշոր հիմնարկներում պետծառայողների համար գործում են սպասարկման առանձին կետեր, հայտնում են ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեից։
Նոր կտրոնների տրամադրման գործընթացը Ստեփանակերտում ապրիլի 4-ին գործում է հետևյալ գրաֆիկով՝ հաշվի առնելով էլեկտրամատակարարման հովհարային անջատումները՝
• ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե, Տ.Մեծ 10/26, 10-րդ դպրոց, աշխատում են ժամը 9:00-11:00, 12:00-13:00, 14:00-15:00, 16:00-18:00,
• ԱրՊՀ , 5-րդ դպրոց աշխատում են ժամը 9:00-12:00, 14:00-16:00, 17:00-18:00,
• Նյութական վնասների հարցերի կոմիտե, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ դպրոցները աշխատում են ժամը 11:00-13:00, 15:00-18:00,
• ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե` 10:00-13:00 ,14:00-17:00, 18:00-19:00,
Հաջորդող օրերին տվյալ կենտրոնների աշխատանքի ժամանակացույցը կփոխվի հովհարային անջատումների ժամանակացույցին համապատասխան:




