ԿարևորՔաղաքական

Մհեր Գրիգորյանը աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 7-15 կգործուղվի ԱՄՆ:

Փոխվարչապետը Վաշինգտոնում կմասնակցի Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային հանդիպումներին:

Գործուղման ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կկատարվեն ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Կարդացեք նաև

Back to top button