
Կայացել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի արտահերթ նիստը։
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն «Օլիմպավանում» ընդունել է ծանրամարտի տղամարդկանց և կանանց Հայաստանի հավաքականների ներկայացուցիչներին։
Ապրիլի 14-23-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանը 10-ական ներկայացուցիչ կունենա տղամարդկանց ու կանանց պայքարում։




