ՀՀ կառավարությունը հավանություն է տվել տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագրին, որով նախատեսվում է բարեփոխումներ իրականացնել մրցունակությունն ու կայուն աճը խթանելու նպատակով:
Միացյալ Թագավորության կառավարությունն իր «Լավ կառավարման հիմնադրամի» միջոցով տևական աջակցություն է ցուցաբերել այս նախաձեռնությանը:
ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանությունը հրապարակել է տեսանյութ՝ տեղեկացնելու համար, թե ինչ դրական արդյունքներ կարող է ունենալ այս ծրագիրը Հայաստանի և տեքստիլի ոլորտում գործող ընկերությունների համար




