ԿարևորՍպորտ

ՀՀ նախագահ.Համահայկական խաղերը պահանջված են

Արմինե Գևորգյան
«Ռադիոլուր»
Ծաղկաձոր-Երեւան

Համահայկական խաղերը Հայաստանում առաջին անգամ անցկացվել է 1999թ: Այս տարի առաջին անգամ է խաղերն անացկացնում ձմեռային սպորտաձևերով: Խաղացանկում ներառված են 14 մարզաձևեր`դահուկավազք,լեռնադահուկ, սնոուբորդ և տափօղակով հոկեյ: Խաղերի պաշտոնական բացումը տեղի ունեցավ փետրվարի 24-ին:Այն ավարտվելու է մարտի երկուսին: Խաղերի ընթացքում խաղարկվելու է 39 մեդալ եւ 1 գավաթ: Փետրվարրի 24 –ին Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղուն հարակից տարածքում  տեղի ունեցավ ձմեռային առաջին Համահայկական խաղերի բացման պաշտոնական արարողությունը: 

Լեռնադահուկորդ Կոմիտաս Քավանը, ով ապրում է Կանադայի Մոնրեալ քաղաքում առաջին անգամ է այցելում մայր հայրենիք` մասնակցելու համահայական ձմեռային խաղերին: Հաղթանակը կոմիտասի համար կարևոր է, բայց ոչ առաջնային, քանի որ սա լավ առիթ է ծանոթանալու, նոր ընկերներ ձեռք բերելու ու հայրենքին մոտ լիենլու համար: Սփյուռքից եկած մեր մարզիկները առաջնորդվում էին շատերն առաջնորդվում հենց այդ սկզբունքով:

Ձմեռային առաջին Համահայկական խաղերի բացման պաշտոնական արարողությանը իրենց ներկայությամբ պատվել էին  Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի  եւ երիտաարդության նախագահ Յուրի Վարդանյանը: Ձմեռային Համահայկական առաջին խաղերի ջահը վառեց օլիմպիական խաղերի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը, իսկ Համահայկական խաղերի մարզիկի երդումը կարդաց Սոչիի Օլիմպիական խաղերի մասնակից Արման Սերեբրակյանը: Համահայկական խաղերի մասնակցության հայտ էին ներկայացրել 11 պետությունների` 22 քաղաքներից շուրջ 400 մասնակից : Մասնակիցների քանակից զարմացած էր եղել անգամ կազմկոմիտեն և ըստ կազմկոմտեի նախագահ Իշխան Զաքարյանի` Հայաստանը եւ Սփյուռքը այդքան լավ ավանդույթներ չունեն ձմեռային մարզաձեւերում:
«Եթե ձմեռային խաղերն էլ զարգանան ամառային խաղերի տրամաբանությամբ, ապա հաջորդ խաղերի մասնակիցների թիվը կհատի հազարի սահմանագիծը»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ նշում է, որ 15-ամյա պատմության ընթացքում ընդլայնելով աշխարհագրությունը և ավելացնելով մասնակիցների քանակը` Համահայկական խաղերը մեզ մի բան են հուշում` այս խաղերը պահանջված են:
«Ակնհայտ է, որ այս խաղերն ամրպնդում են Հայրենիք-Սփյուռք կապը, որ այս խաղերը հնարավորություն են տալիս հազարավոր հայ երիտասարդների, առողջ ապրելակերպ դավանող մարդկանց ծանոթություններ հաստատել, իսկ ժամանակակից աշխարհում այս հանգամանքը շատ կարևոր է: Ես հաջողություն եմ մաղթում Համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին, ցանկանում եմ արդար մրցակցություն, թեժ պայքար և մարզական հաջողություն»:

Համահայկական ձմեռային խաղերն անցկացվում են առաջին անգամ: Խաղերի ծրագրում ընդգրկված է 4 մարզաձեւ՝ դահուկավազք, լեռնադահուկ, սնոուբորդ եւ տափօղակով հոկեյ: Խաղերի ընթացքում խաղարկվելու է 39 մեդալ եւ 1 գավաթ:

Կարդացեք նաև

Back to top button