ԿարևորՔաղաքական

ՀՀ-ի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման նոր ամսաթիվը քննարկվում է

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման հարցն այսօր քննարկվել է, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Նա նշել է, որ «Միրզոյանը վերահաստատել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է նման հանդիպման»:

«Կարծում եմ, որ առաջիկայում կդիտարկենք, թե որ օրն է երեք նախարարների համար հանդիպման համար ընդունելի»,- ասել է Լավրովը:

2022–ի դեկտեմբերին Մոսկվայում պլանավորված էր 3 երկրների` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հերթական հանդիպումը։ Սակայն հանդիպումը չկայացավ, 2022 թ. դեկտեմբերի 22-ին հայկական կողմը հրաժարվեց մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը` Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։

Կարդացեք նաև

Back to top button