
Մարտի 27,28-ին Ֆրանսիայի Լիոն և Փարիզ քաղաքներում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն իրականացնելու է Հայաստանը ներկայացնող զբոսաշրջային RoadShow։
Միջոցառումը նպատակ ունի բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը ֆրանսիական շուկայում, ստեղծել նոր կապեր ֆրանսիական զբոսաշրջային ոլորտի ընկերությունների հետ, ինչը կնպաստի Ֆրանսիայից Հայաստան զբոսաշրջային հոսքի ավելացմանը։
Ներկայացված հայտերի տվյալները կհավաքագրվեն և կտրամադրվեն միջոցառման մասնակից 100 և ավել ֆրանսիացի զբոսաշրջային օպերատորներին և գործակալներին։




